News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Սահմանադրությամբ ամրագրված է, որ Ազգային ժողովում 4 տեղ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, իսկ թե որ ազգերի` նշված չէ: Այդ կազմը սահմանում է Ընտրական օրենսգիրքը, որտեղ ասվում է` վերջին մարդահամարի տվյալներով չորս ամենամեծ համայնքների տեղերը  տրվում են վերոնշյալ համայնքների ներկայացուցիչներին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 9-ին խորհրդարանում ուսումնական պրակտիկա անցնող ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատգամավորը մանրամասն  ներկայացրել է, թե ինչպես են ձեւավորվում ԱԺ խմբակցությունները, խոսել խորհրդարանում ազգային փոքրամասնություններին ներկայացնող պատգամավորների գործունեությունից:

«Ազգային փոքրամասնությանը ներկայացնող պատգամավորի հիմնական առաքելությունն է բարձրաձայնել իր համայնքի խնդիրները եւ ներկայացնել շահերը»,- ասել է ռուսական համայնքը ներկայացնող պատգամավորը:

Խոսելով խորհրդարանական դիվանագիտությունից` պատգամավորը ներկայացրել է այն միջազգային հարթակները, որտեղ բարձրաձայնվում են Հայաստանի խնդիրները:

Ուսանողները, մասնավորապես, հետաքրքրվել են հայ-ռուսական հարաբերություններով, երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մանրամասներով:

Պատասխանելով հյուրերի հարցերին` պատգամավորն անդրադարձել է ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովների աշխատանքներին, դրանց անդամակցելու դրական եւ բացասական կողմերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, ռուս խաղաղապահների առաքելությանը, Հայաստանում ռուսերենի ուսուցման մակարդակի բարձրացման անհրաժեշտությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միջազգային դերակատարները սահմանափակվում են դեկլարատիվ հայտարարություններով». Արցախի ԱԽ նիստ է տեղի ունեցել
Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին…
Սարգիս Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ...
Անորոշությունից ենք ճնշվում, ղեկավարությունը չի ասում՝ ինչ կլինի վաղը, դա է մեզ կոտրում. Ստեփանակերտի բնակչուհի
Խանութներում որոշակի ապրանքներ ավելացել են, բայց միշտ չէ, որ Արցախուհին կարողանում է օգտվել նոր ստացած մթերքներից, խնդիրը միայն փողը չէ, ասում է նա ու հավելում՝ սահմանափակ քանակով են այդ մթերքները...
Տիրանայում ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն
ՀՀԿ-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում»,-գրել է ՀՀԿ-ալան Լիլիթ Բեգլարյանը...
Արցախի կառավարությունում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացվել
Քննարկվել են մի խումբ հարցեր կառավարության որոշմամբ իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը...
Շատ հաճախ ստվերային հաղորդակցման միջոցով պետք է մղել ռուս խաղաղապահներին ակտիվ գործողությունների. Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել...
Ամենաշատ