News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Մոսկվայում սեպտեմբերի 16-ին հսկայածավալ միջոցառում կանցկացվի։ Միջոցառումը տեղի կունենա «Լուժնիկի» մարզահամալիրում։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լեւոն Մանուկյանը, ողջույնի խոսքով միջոցառման մասնակիցներին կդիմի Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի հասարակական եւ քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, երիտասարդներ։ Ելույթ կունենան ռուս եւ արտասահմանցի արտիստներ, իսկ միջոցառումը կամփոփվի շքեղ հրավառությամբ։ «Հայաստանը եւ Ռուսաստանը բարեկամ երկրներ են, այստեղ հայերին շատ լավ են վերաբերում»,- ամփոփեց Լեւոն Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ