News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է եւ հայտնում է, որ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների, եւ դա չի նշանակում,որ դա պետք է արվի Թուրքիայի այլ երկրների հետ՝ այսինքն Ադրբեջանի հետ հարաբերությունների հաշվին արվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը՝ ուղղված Ադրբեջանի օգնությանը ստեղծված իրավիճակում:

Նա նշեց, որ այդ հայտարարություններն իր մոտ տարակուսանք չի առաջացնում եւ գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Խանդանյանը խոսւափեց պատասխանել Պետրոս Ղազարյանի հակադարձմանը, որ մի բան է շնորհակալություն հայտնելը, այլ բան է հիշեցնել արցախյան պատերազմը այն ֆոնին, երբ Հայաստանը նրանց օգնություն է ուղարկում:

Խանդանյանը միայն անդրադարձավ հարցի հումանիտար կողմին՝ նշելով, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել եւ դա բխում է մեր շահերից:

«Այդ հայտարարությունը իհարկե  ամենահաճելին չէ լսել հիմա, երկրաշարժի այս պայմաններում, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները բոլորիս են հայտնի: Մենք օգնություն չենք ուղարկել, որ պատերազմի մեջ օգտագործեն, մենք աղետի մեջ գտնվող մարդկանց ենք ուղարկել»,-ասաց նա:

Խանդանյանը նշեց, որ տարօրինակ է, որ այս հարցը լայն քննարկման առարկաէ դարձել:

«Ինձ թվում է անկախ ամեն ինչից եւ ինձ համար շատ տարօրինակ է այդ խոսակցությունը՝ ինչու մարդասիրական օգնություն ուղարկվեց, ինչու ցավակցություն հայտնվեց, ինձ թվում է միջազգային հարաբերությունների հարցերից անդին հումանիտար հարցերին արձագանքելը շատ կարեւոր է եւ դա չանելն է սխալ, այստեղ երկրորդ միտք չի կարող լինել՝ պետք  էր, թե պետք չէր: Պետք էր իհարկե, այն էլ այսպիսի աղետալի երկրաշարժի պայմաններում: Բայց իհարկե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության տեսանկյունից այդ մոտիվը եւս կա, որ սա գուցե որոշակի դրական ազդակ համարվի Հայաստանի կողմից՝ նպաստելու այդ բանակցություններից»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանը 27 հոգանոց փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, 29 փրկարարներ էլ ուղարկվել են Սիրիա:

Թուրքիայում զոհերի թիվն անցել է 17 հազարից:

Տպել
Ամենաշատ