News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանում սեպտեմբերի 16-ին բացվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը։

Արարողությանը, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին, մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, օդանավակայանի կոնցեսիոներ, արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը, հավատարմագրված երկրների դեսպաններ, բարձրաստիճան անձինք։ Արարողության սկզբում հնչել է Հայաստանի հիմնը:

Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է բոլորին Հայաստանի համար կարեւոր իրադարձության կապակցությամբ, նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արգենտինայի իշխանություններին նախագծի իրականացնմանն աջակցելու համար: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Տերմինալի բացման կապակցությամբ հայրապետական մաղթանքն է հղել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը: 

Նշենք, որ նորակառույց տերմինալի մակերեսը 34 հազար քառ. մետր է: Կան կառավարական եւ վիպ-գործառնական սրահներ, նոր ավտոկանգառ` 20 հազար քառ.մետր տարածքով: Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 160 միլիոն դոլար:

Համալիրը նախագծված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, տարեկան 3,5 միլիոն ուղեւոր սպասարկելու հնարավորությամբ: Հարավային Կովկասում միակ միջազգային օդանավակայանն է, որ համապատասխանում է B վարկանիշին: 

Նոր տերմինալում կավելացվի ուղեւորների գրանցման համար նախատեսված սեղանների քանակը 42-ն է, մեկ ուղեւորափոխադրիչի փոխարեն կգործեն երկուսը։

Նշենք, որ նոր տերմինալի շինարարությունն իրականացվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի(EBRD), Զարգացման ասիական բանկի եւ Ներդրումների ու զարգացման գերմանական կորպորացիայի (DEG) միջեւ վարկային համաձայնագրի շրջանակներում։

Ընկերության սեփականատերը նյույորքյան հոլդինգային ընկերությունն է, որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են արգենտինահայ հայտնի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ