Ոստիկանության Էրեբունիի բաժնում նախորդ օրվա գիշերն իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ ոստիկանները երկու փաստաբանի են ծեծի ենթարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։ Այլ մանրամասներ այս պահին նա չհաղորդեց։
Նշենք, որ միջադեպի կապակցությամբ այսօր Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հրավիրել է հրատապ ասուլիս:
Միջադեպի մասին մանրամասները է գրել ArmLur.am-ը
«ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, փետրվարի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ոսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել։
Արդեն հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնության ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ շուրջ 4 րոպե անընդմեջ բռնություն են գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել նրանց մասնագիական գործունեության կապակցությամբ:





























