Մահացել է իսպանացի հայտնի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան։ Իսպանիայի Կինոարվեստի եւ գիտության ակադեմիայի տվյալների համաձայն՝ ռեժիսորը մահացել է 91 տարեկանում։
Սաուրան ստացել է բազմաթիվ մրցանակներ, սակայն չի հասցրել ստանալ «Գոյա» մրցանակ։ Արարողությունը պետք է տեղի ունենար փետրվարի 11-ին։
Ռեժիսորի հայտնի ֆիլմերից են «Որսը», «Էլիզ, իմ կյանք», «Կախարդական սեր» եւ այլք։