News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

79 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Վադիմ Աբդրաշիտովը, հայտնում է Interfax-ը՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը։

«Վադիմ Յուսուպովիչը մահացել է այսօր», - ասել է աղբյուրը։

Աբդրաշիտովը ծնվել է 1945 թվականի հունվարի 19-ին։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտի քիբեռնետիկայի բաժինը:

1970 թվականին ընդունվել է «ВГИК»-ի ռեժիսորական բաժինը։ 1986-ից 1990 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար։

Նրա ստեղծագործություններից են «Կանգնիր Պոտապով», «Աղվեսների որս», «Արմավիր», «Մոլորակների շքերթը», «Գնացքը կանգ առավ», «Պիես ուղեւորի համար» եւ այլն ֆիլմեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ