News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն հրաժարվում է պարզաբանել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով վիրավորված զինծառայողների վերաբերյալ պաշտոնական թվերում առկա հակասությունները։

Մասնավորապես, ըստ Հանրային հեռուստաընկերությանը Դատախազության փոխանցած տվյալների՝ կացարանում բնակվել է 22 ժամկետային զինծառայող։ Նրանցից 15-ը զոհվել են, մեկը գտնվել է արձակուրդում, երկուսը եղել են կացարանից դուրս, երկուսը դուրս են եկել ճաղավանդակներից, օրվա հերթապահը դուրս է եկել դռնից։ Դռնից է դուրս եկել նաեւ կապիտանը, որը, սակայն, 22–ի մեջ չէ եւ չի բնակվել կացարանում։  Պաշտոնական տվյալով՝ հրդեհի հետեւանքով վիրավորել է 7 զինծառայող։ Պաշտոնական տեղեկատվությունից պարզ չէ, թե որտեղ է դեպքի պահին եղել 22–րդ զինծառայողը։

Քննչական կոմիտեն, սակայն, հրաժարվել է պատասխանել մեր հարցին՝ հղում անելով վարույթի շրջանականում հրապարակման ոչ ենթակա տվյալներին։

Նույն պատճառաբանությամբ նախաքննական մարմինն անպատասխան է թողել նաեւ հարցը, թե ով է եղել եւ գործով ինչ կարգավիճակ ունի Գոռ անունով 28-ամյա դասակի հրամանատարը, որն ըստ ծնողներից մեկի, հրդեհից օրեր առաջ ծեծկռտուք է ունեցել տղաներից մի քանիսի հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ