News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին ներկայացվեց մեղադրանք ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Ներկայացված մեղադրանքը պ-ն Չարչյանը չի ընդունել, որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական»,- գրել է նա:

Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել։

Ըստ դատախազության՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ