Թուրքիայի ընդդիմադիր գործիչները դեմ են երկրում ընտրությունները հետաձգելուն։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնել է, թե դեմ է ընտրությունների հետաձգմանը, քանի որ նույնիսկ մեկ օր ցանկություն չունի տալու Էրդողանին։
Նշենք որ օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Բյուլենթ Առընչն ասել էր, որ պետք է ընտրությունները հետաձգեն։
Թուրքիայում ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։