News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը


Թուրքիայի հետ ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ  հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմամնն ընդառաջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա իր ելույթում նշեց. «Հարգելի պարոն Չավուշօղլու, հարգելի ներկաներ, նախեւառաջ ՀՀ անունից եւս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած  բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը եւ շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին:

Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն էր եւ այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքների: Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից դառնալով համամարդկային ողբերգություններ: Աշխարհը դրանք հաղթահարելու համար  պետք է գործի միասնական ճակատով: Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը  մոլորակի որեւէ կետում տեղի ունեցող որեւէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա: Եվ հենց այս սկզբունքով էր, որ Հայաստանի կառավարությունը աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ եւ հումանիտար օգնություն:

Ես շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին եւ ընդհանուր առմամբ հայկական ներկայության եւ աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ հայ փրկարարներին իրենց գործընկերների աջակցությամբ հաջողվել է անել ամենակարեւորը այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր:

Խորհրդանշական եմ համարում նաեւ, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղեւորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան եւ ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման:

Այս դժվարին պահին գտնվելով  Թուրքիայում, եւս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու  եւ մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների  ամբողջական կարգավորման, դիվանագիտական  հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը եւ ձգտումը:

Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ  հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է պաշտոնական Երեւանի քայլերից. «ՌԻԱ Նովոստի»
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է պաշտոնական Երեւանից...
ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի. Գերմանացի մասնագետներ
«Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետների թիմը հետազոտություն է անցկացրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական հետևանքների...
ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ զեկույցում իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
Եվրախորհրդարանը նույնպես ողջունել է մինչ այժմ գրանցված առաջընթացը...
Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում. Վարուժան Գեղամյան
Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների...
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կայացե՞լ է. Փաշինյանի մամուլի քարտուղարը չի հաղորդում
Մշտապես  վարչապետի պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրությունը տարածում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ