News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2022 թվականին ԵԱՏՄ-ն դարձել է Հայաստանի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը` ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին` ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» տնտեսական հետազոտության արդյունքները

Նրա խոսքով` 2022 թվականին ԵԱՏՄ-ին բաժին է ընկել Հայաստանից արտահանման 47%-ը և դեպի երկիր ներմուծման 31%-ը։ Միաժամանակ նա ընդգծեց ԵԱՏՄ-ի հետ հետագա համագործակցության մեծ ներուժը։ Հատկապես սրընթաց աճում է ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի ոչ միայն ռազմավարական դաշնակիցն է, այլև կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը:

«Ռուսաստանը Հայաստանի համար ամենահեռանկարային վեկտորն է»,- ասաց Սաֆարյանը։

Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 2,9 անգամ։ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը: Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար:

Փորձագետի խոսքով` միության երկրների հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար: Իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ամբողջ ընթացքում միության երկրներ արտահանումն ավելացել է մոտ 10 անգամ:

Ըստ Սաֆարյանի` 2023 թվականի երկրորդ կիսամյակում տնտեսական աճի տեմպերը կարող են փոքր-ինչ նվազել, սակայն Հայաստանը կարող է ցուցանիշները հասցնել 5-7%–ի։ Դրան կնպաստեն այն գիտական-փորձագիտական քննարկումները, որոնք կազմակերպում է ԵԱՏՄ-ում նախագահող Ռուսաստանը, և միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման ուղիների որոնումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ