News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղություն ապահովելու իսկապես պատմական հնարավորություն ունեն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ։ Հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ ԱՄՆ պետքարտուղարի ելույթի տեքստը հրապարակված է Պետդեպարտամենտի կայքում։

«Կողմերն իրենք իրենց ուշադրությունը կրկին կենտրոնացրել են խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների միջոցով, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ մեզ հետ: Միացյալ Նահանգները վճռականությամբ լի է իր ուժերի սահմաններում ամեն ինչ անել այդ ջանքերին աջակցելու համար՝ լինի դա անմիջականորեն մեր ընկերների հետ, լինի նման եռակողմ ձեւաչափով, թե միջազգային այլ գործընկերների հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մյունխենում ավարտվել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։

Ավելի ուշ Փաշինյանը կմասնակցի նաեւ Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ