News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական HOPSHOP-ը 53 երկրներից այլ ներկայացուցիչների հետ միասին մրցելու է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևի համար։

Ձեռներեցության աշխարհի գավաթ մրցույթի կազմակերպիչներն այսօր հայտնում են, որ EWC Հայաստան 2022-ի երկու ազգային հաղթողներց մեկն ընդգրկվել է EWC համաշխարհային եզրափակիչ փուլ անցած 100 ստարտափների կազմում՝ մրցելու 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակի համար։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 9-12-ը՝  Բիբան 2023 միջոցառման շրջանակներում, որը համարվում է Սաուդյան Արաբիայի ամենամեծ միջոցառումը՝ նախատեսված ձեռներեցների և փոքր ու միջին ձեռնարկությունների համար։

Հայաստանը ներկայացնող ստարտափը լինելու է HOPSHOP-ը, որը 2022 թվականի օգոստոսի 13-ին տեղի ունեցած EWC Հայաստան 2022 մրցույթի երկու ազգային հաղթողներից մեկն է։

Ձեռներեցության աշխարհի գավաթը, որը կազմակերպվում է Համաշխարհային ձեռներեցության ցանցի` GEN (Global Entrepreneurship Network)-ի և Monsha’at-ի (Սաուդյան Արաբիայի փոքր և միջին ձեռնարկությունների գլխավոր վարչություն) հետ համատեղ համարվում է ամենամեծ և ամենահարուստ ստարտափ մրցույթներից: Ամեն տարի ձեռներեցները մրցում են 1 միլիոն դոլարի չափով դրամական պարգևների և դրսից բարձր արժեք ունեցող ներդրումների, աջակցության և հանրայնացման համար:

2021 թվականից սկսած՝ Հայաստանում EWC ազգային մրցույթը կազմակերպվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից՝ ազգային էկոհամակարգի մի քանի պետական և մասնավոր կազմակերպությունների հետ մեկտեղ։

«Մենք չափազանց ուրախ ենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Ձեռներեցության ազգային գավաթի համաշխարհային եզրափակիչ փուլում Հայաստանն ունի իր ներկայացուցիչը»,- ասում է Նժդեհ Հովհաննիսյանը, որը EPIC կենտրոնի փոխտնօրենը և EWC մրցույթի ազգային համակարգողն է։ «Այժմ մենք անհամբեր սպասում ենք՝ Էր լսելու Ռիադում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում  HOPSHOP ստարտափի ձեռքբերումների մասին»։

2019 թվականին մեկնարկից ի վեր՝ EWC-ն ունեցել է ավելի քան 400,000 հայտադիմումներ՝ 200 երկրներից, որոնց հնարավորություն է տվել ձեռք բերել ավելի քան 3 միլիոն դոլարի չափով դրամական պարգևներ և ևս 256 միլիոն դոլար արժողությամբ բոնուսներով և անվճար աջակցության ծառայություններ։

Եզրափակիչ անցած 100 մասնակիցները, որոնք հայտնի են որպես EWC 100, ընտրվել են որակավորման մրցումներում հաջողության հասնելուց հետո: Լավագույն կատարողականություն ունեցող 250 ստարտափները հրավիրվել են մասնակցելու եռօրյա ճամբարին, որոնցից ընտրվել են 100-ը՝ մասնակցելու Համաշխարհային եզրափակիչ փուլին:

«Այս ընկերությունները և դրանց հիմնադիրները մեզ բոլոր փուլերում ապշեցրել են»,- ասում է  GEN-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսը։ «Նրանք աշխարհի ամենահրատապ մարտահրավերներին ուղղված նորարարական լուծումներով կյանքեր փոխելու ճանապարհին են»։

EWC 100 մասնակիցները հետևյալ աշխարահամասերից են՝ Աֆրիկա (6), Ասիա (17), Եվրոպա (28), Մերձավոր Արևելք (12), Հյուսիսային Ամերիկա (14), Օվկիանիա (2), Հարավային Ամերիկա (20) և Կարիբյան ավազան (1):

Էր Ռիադում գտնվելու ժամանակ՝ EWC 100-ը հնարավորություն կունենա տեսնելու Սաուդյան Արաբիայի զարգացող ստարտափ միջավայրը: Վերջին տարիներին էկոհամակարգը գրանցել է տրանսֆորմացիոն աճ՝ 2020, 2021 և 2022 թվականներին վենչուրային ներդրումների ռեկորդային բարձր ցուցանիշներ գրանցելով:

Բացի 300,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակի համար պայքարելուց, ստարտափները կպայքարեն նաև մասնագիտացված կատեգորիաներում՝ հիմնված ոլորտի (ներառյալ տեխնոլոգիական և տիեզերագիտական ոլորտը, նաև՝ կայունության և շրջակա միջավայրի) և ազդեցությունը (ներառյալ սոցիալական ազդեցությունը, կայուն զարգացման նպատակները և կանանց կողմից ղեկավարվող ընկերությունները):

Բոլոր 100 միջազգային ֆինալիստները կստանան 100,000 ԱՄՆ դոլար՝ նվեր-ծառայությունների տեսքով, որոնք տրամադրելու են այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են՝ AWS, Freshworks, Google Cloud, Hubspot, Stripe, Zoom և շատ այլ գործընկերներ։

Ձեռներեցության աշխարհի գավաթը հնարավոր է դարձել ազգային և համաշխարհային գործընկերների միասնական աջակցության շնորհիվ, որոնց թվում են՝ One Valley-ն, Համաշխարհային կրթության և առաջնորդության հիմնադրամը (tGELF), Ձեռներեցների կազմակերպությունը, Գիտության և տեխնոլոգիայի Քինգ Աբդուլլահ համալսարանը և Startup Genome-ը, իսկ Միսկ հիմնադրամը հիմնադիր գործընկեր է: EWC Armenia 2022 մրցույթը հովանավորվել է Service Titan-ի, GIZ Armenia/EU4Business-ի, Team Telecom Armenia-ի և Տնտեսգիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոնի (CPEER) կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ