News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի համակարգողներ Սոֆիո Ծակաձեին և Բոժենա Մալանչուկին, ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեին և ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գործունեությունը՝ ուղղված  քրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է մի շարք ուղղություններով Դատախազությունում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը:

Հանդիպմանը քննարկվել են քրեական գործերով միջազգային իրավական օգնության ոլորտին, դատախազների բարեվարքությանը, էթիկային վերաբերող մի շարք հարցեր, կարևորվել է վերաբերելի բնագավառներում եվրոպական փորձի շարունակական ներդրումը, համատեղ միջոցառումների իրականացումը:

 ԵԽ ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը Դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Գլխավոր դատախազի տեղակալը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նախանշել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղություններ և այդ ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Նոյկիրխը կարևորել են ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված ԵԽ համապարփակ փաթեթը
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված...
Ամենաշատ