News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Սիլվայի գործով» նիստին  առաջին տեխնիկական ընդմիջմանը հաջորդեց երկրորդը։ Այս անգամ տասը րոպե տեւողությամբ ընդմիջման պատճառը թարգմանչի մասնկացությունն էր։

Վերջապես նիստին ներկայացած անգլերենի թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանը տրամադրեց փաստաթղթերը։ Փաստաբանը հարցեր ուներ թարգմանչի որակավորման վկայականի առկայության վերաբերյալ։ Հովհաննիսյանի մոտ սակայն նման փաստաթուղթ չկար։ Փաստաբանը դրա փոխարեն վկայակոչեց կառավարության 2018 թվականի նոյեմբերի եւ 2020 թվականի մարտի որոշումներն այն մասին, թե ով կարող է թարգմանիչ լինել քաղաքացիական դատավարությունների ժամանակ։ Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ լեզվի իմացությունը կամ լեզվաբանական բուհն ավարտելու դիպլոմը դեռ չեն նշանակում, որ մարդը կարող է թարգմանիչ լինել։

Փաստաբան Հայկ Ալումյանն ուշադրություն դարձրեց նրա վրա, որ կառավարության որոշումներում խոսքը քաղաքացիական դատավարության մասին է։ Փաստաբանը նաեւ նկատեց, որ Հովհաննիսյանն իր լիցենզիան անձամբ է ստորագրել, քանի որ ինքն է թարգմանչական գրասենյակի ղեկավարը։ Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար։

Արմեն Գեւորգյանը նշեց, որ օրենսդրությունում խոսքը թարգմանչի որակավորման մասին է։ Հովհաննիսյանը թարգմանչական ֆակուլտետը չի ավարտել, թեեւ  Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որը նա ավարտել է, կա այդպիսի ֆակուլտետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նիստին այնպիսի որակի թարգմանություն էր ներկայացվել, որը վրդովմունք էր առաջացրել անգամ դատախազների մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Տեղի կունենա «Սիլվայի գործով» նիստ
Նախորդ նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին...
Ամենաշատ