News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Սիլվայի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննելու թարգմանչին բացարկ հայտնելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նախկինում նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու անհրաժեշտություն էր առաջացել։ Թարգմանիչը հրավիրվել էր, սակայն քանի որ նիստերը բազմիցս հետաձգվել էին, դատարան ներկայանալու հնարավորությունը ստեղծվեց միայն այսօր։ Թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանը դատարանին հանձնեց փաստաթղթեր, որոնց թվում չկար թարգմանչի որակավորման վկայականը։

Հովհաննիսյանը պնդում էր, որ կառավարության որոշմամբ դա չի պահանջվում։ Դատախազները համաձայնեցին նրա հետ, իսկ փաստաբանները՝ ոչ։

Հայկ Ալումյանի պահանջած տեխնիկական ընդմիջումից հետո փաստաբանը համապատասխան որակավորման վկայական չունենալու համար թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդություն  ներկայացրեց։ Փաստաբանը կրկնեց, որ Հովհաննիսյանի նշած կառավարության որոշումը վերաբերում է բացառապես քաղաքացիական դատավարություններին, այլ ոչ թե քրեական։

Փաստաբան Լուսինե Սահակյանը, համաձայնելով իր գործընկերոջ հետ, հիշեցրեց, որ լեզուն կարող է իմանալ ցանկացած մարդ, բայց ոչ բոլորը կարող են թարգմանիչ լինել, այն էլ՝ իրավական թեմաներով։ Բացի այդ, պարզվեց, որ Հովհաննիսյանը համալսարանն ավարտել է անգլերենի ուսուցչի մասնագիտությամբ։

Դատավորը որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 14:40-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Տեղի կունենա «Սիլվայի գործով» նիստ
Նախորդ նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին...
Ամենաշատ