News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
386.98
EUR
414.49
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին նախատեսվող տեղական եւ տարածաշրջանային մարմինների ընտրությունները, իսկ 2024 թվականին՝ նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին։

Երեքշաբթի «Գոստինի Դվոր»-ում Պուտինը Դաշնային ժողովին ուղղված խոսքում ասել է․

«Այս տարվա սեպտեմբերին տեղական եւ տարածաշրջանային մարմինների ընտրությունները, իսկ 2024 թվականին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին խիստ համապատասխան՝ ժողովրդավարական եւ սահմանադրական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է նախագահը։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումներին, միասնական են երկրի անվտանգության եւ ինքնիշխանության հարցում, եւ մեջբերել է Պյոտր Ստոլիպինին.

Նա նշել է, որ այս խոսքերը Պետդումայում հնչել են ավելի քան 100 տարի առաջ, սակայն լիովին համահունչ են մեր ժամանակներին։ «Ռուսաստանը պաշտպանելու հարցում մենք բոլորս պետք է միավորվենք, համակարգենք մեր ջանքերը, մեր պարտականությունները եւ իրավունքները, որպեսզի պահպանենք պատմական մեկ գերագույն իրավունքը՝ Ռուսաստանի ուժեղ լինելու իրավունքը», - մեջբերել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ Նավալնիին 16-րդ անգամ ուղարկել են  տուգանային մեկուսարան
Վերջին անգամ Նավալնին մեկուսարանում հայտնվելու մասին հայտարարել էր մայիսի 11-ին․․․
ՌԴ հինգ շրջաններում ընդդիմադիր քաղաքական գործիչներին խուզարկում են
Խուզարկում են ընդդիմադիր քաղաքական գործիչներին...
Կրեմլը հայտնել է, որ Պուտինը չի խոսել 2024 թվականի ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն այժմ աշխատում է սովորական գրաֆիկով․․․
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին...
Հարյուրավոր բժիշկներ պահանջում են դադարեցնել Նավալնիին ծաղրելը
Գերմանիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից եւ աշխարհի այլ երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններից բժշկական համայնքի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ․․․
Կրեմլը մեկնաբանել է Լավրովի հնարավոր հրաժարականի մասին հրապարակումները
Տելեգրամյան ալիքներում լուրեր էին հայտնվել ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ․․․
Ամենաշատ