News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 6-ի երկրաշարժից օրեր անց, որը Թուրքիայում ավելի քան 42 000 մարդու կյանք է խլել, պաշտոնյաներից մեկը հայտարարել է որ դա «լուրջ դժվարություններ» է ստեղծել ընտրությունների ժամանակին կայացման համար։ Այժմ Թուրքիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ կառավարությունը մերժել է ընտրությունները հետաձգելու գաղափարը, գրում է Reuters-ը։

«Շատ հավանական է, որ համաձայնություն ձեռք բերվի հունիսի 18-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ»,- ասել է կառավարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Էրդողանը եւ նրա ազգայնական դաշնակից Դեւլեթ Բահչելին կհանդիպեն վերջնական որոշման համար։

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ ընտրությունները հետաձգելու գաղափարի վրա ստվեր է գցվել, քանի որ կարծիք կա, որ կառավարությունը խուսափում է ընտրություններից՝ առաջարկին ընդդիմության արձագանքի եւ սահմանադրության հետ կապված իրավական հարցերի պատճառով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չեն մեկնաբանել առաջիկա ընտրությունների ժամկետների մասին տեղեկատվությունը։

Երկրաշարժից առաջ Էրդողանի ժողովրդականությունն ընկել էր կյանքի թանկացման եւ լիրայի արժեզրկման պատճառով: Դրանից հետո նա բախվել է քննադատության ալիքի՝ կապված երկրի նորագույն պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժին իր կառավարության արձագանքի հետ։

Չորեքշաբթի օրը Թուրքիան գործարկել է աշխատավարձի աջակցության ժամանակավոր սխեմա եւ արգելել է աշխատողների կրճատումները 10 քաղաքներում՝ աշխատողներին եւ ձեռնարկություններին երկրաշարժի ֆինանսական ազդեցությունից պաշտպանելու համար:

Կառավարությունում գործակալության աղբյուրը հայտնել է, որ եթե ընտրություններն անցկացվեն մայիսին, ինչպես նախապես ծրագրել էր Էրդողանը, ընտրական իշխանությունները քիչ ժամանակ կունենան նախապատրաստելու եւ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու երկրաշարժի գոտում տուժածների քվեարկությանը, որտեղ ապրում է մոտ 13 միլիոն մարդ։

Նա նաեւ նշել է, որ կշիռ է ստացել այն կարծիքը, թե ընտրությունները պետք է կայանան հունիսի 18-ին։

Թուրքական մեկ այլ բարձրաստիճան աղբյուր հայտնել է, որ ընտրությունները հետաձգելու գաղափարը հետաձգվել է։

«Եթե ուշացում լինի, աապա որպեսզի դա արժեք ունենա, մեկ տարով ուշացում կպահանջվի։ Հանրությանը դա բոլորովին դուր չի գալիս։ Մասամբ այդ պատճառով հունիսի 18-ն առայժմ դիտվում է որպես իրական ամսաթիվ»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ