News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով  վերջնական որոշման կայացումը,  կոնվենցիայով  իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել   իրենից կախված  բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան  տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «2022-ի դեկտեմբերի 12-ից կապը Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ Լաչինի միջանցքով խաթարված է:
Դատարանը գտնում է, որ մի շրք հետեւանքներ են ծագել դրա պատճառով: Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը վերաբերել է հայազգի այն անձանց, որոնք ԼՂ հիվանդանոցներում են:

Տեղեկությունների համաձայն խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետեւանքով սննդի, դեղորայքի եւ այլ կյանք փրկող պարագաների պակասուրդ է առաջացել: Վնասը կարող է անուղղելի համարվել, եւ համապատասխան անձինք հայտնվում են կյանքի համար վտանգավոր հանգամանքներում:

Դատարանը նաեւ արձնագրել է, որ ապրանքների ներմուծման եւ գնման, հատկապես դեղորայքի կյանքը փրկող պարագաների գնման ահմանափակումները առկա են,մ ինչը կարող է անուղղելի վնաս հասցնել մարդկանց կյանքին:

2023 հունվարին տեղի ունեցած դռնբաց նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը հաստատեց, որ իր կառավարությունը պարտավորվել է եւ շարունակում է պարտավորվել ձեռնարկել իրենցի կախված բոլոր քայլերը՝ երաշխավորելու համար անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով, այդ թվում շարունակաբար աշխատելով ԿԽՄԿ-ի հետ:

Դատարանը ի գիտություն է ընդունում Ադրբեջանի այս հայտարարությունը, սակայն դա չի վերցնում անուղղելի վնաս հասցնելու  վերահաս ռիսկը՝ պայմանավորված Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարմամբ:

Դատարանը գտնում է, որ կա հրատապություն, այսինքն կա ռիսկ, որ կարող են լինել անուղղելի վնասներ: Ուստի դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոցներ կիրառելու հիմքերը առկա են:

Դատարանն արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի կապ ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ եւ պետք է մնա ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարությամբ նաեւ նախատեսված է, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան այս գործով վերջնական որոշման կայացումը իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայ ն  ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

Հայաստանը հայցել է, որպեսզի Դատարանը միջոցներ կիրառի, որոնցով կկարգադրի, որ Ադրբեջանը դադարեցնի կազմակերպել եւ աջակցել ենթադրյալ բողոքի ցույցներին, որոնք արգելափակում են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը երկու ղղություններով: Դատարանը համարում է, որ այս ժամանակավոր միջոցը  հիմնավորված չէ:

Հայաստանը նաեւ պահանջել է կիրառել միջոց՝ Ադրբեջանին կարգադրելով անհապաղ լիովին վերականգնել եւ ձեռնպահ մնալ բնական գազի եւ այլ կոմունալ ծառայությունների անխափան մատակարարումը ընդհատելուց: Դատարանը համարում է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի մատակարարումը ԼՂ բնակիչներին: Հետեւաբար այ միջոցը կատարման ենթակա չէ:

Դատարանը կիրառում է հետեւյալ ժամանակավոր միջոցը.

Ադրբեջանը պարտավոր է նախքան սույն գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները ապահովելու համար մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ