News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Արգենտինական Հանրապետությունում գտնվող  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը փետրվարի 23-ին հանդիպել է Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի (ENACOM) նախագահ Կլաուդիո Ամբրոսինիի և մարմնի անդամների հետ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարների կաբինետի վերադասության ներքո գործող ENACOM-ը հեռահաղորդակցությունների և տեսալսողական ծառայությունների կանոնակարգման և վերահսկման ինքանավար մարմին է, որի առաջնային նպատակներից է տեսալսողական հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցությունների կանոնակարգումը, վերահսկումն ու ֆինանսական վերահսկողությունը։

Զրույցի ընթացքում, որին ներկա է եղել Արգենտինական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը, ընդգծվել է տեսալսողական մեդիայի բնագավառում համագործակցության հաստատումից բխող երկկողմ շահավետությունը, քննարկվել՝ մի շարք նախագծեր, որոնց իրագործումը կնպաստի համագործակցության խթանմանն ու զարգացմանը։

Հանդիպման ավարտին Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի (ENACOM) և Հայաստանի կարգավորող մարմնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը տեխնիկական և համակարգային համագործակցության հաստատումն է՝ հիմնված կողմերի միջև տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման վրա։

Տ․ Հակոբյանը այցելելու է «Արգենտինական ռադիո և հեռուստատեսություն» պետական ընկերություն, հանդիպելու ընկերության նախագահ Ռոսարիո Լուֆրանոյի հետ, որի ընթացքում քննարկվելու են Արգենտինայի պետական հեռուստառադիոընկերության և Հայաստանի Հանրային հեռարձակողի միջև համագործակցության, հանրօգուտ հանդիսացող տեսալսողական նյութերի համատեղ արտադրման և տարածման հնարավորությունները:

Նախատեսված է ՀՌՀ նախագահի հանդիպումը Արգենտինայի և Ուրուգվայի հայկական լրատվամիջողների ղեկավարների հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ