News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը թերագնահատում է իր նշանակությունը Ռուսաստանի համար եւ գերագնահատում Ռուսաստանի դերն իր համար։ Այսօր՝ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքով, Հայաստանում ռուսական ռազմաբազան աշխարհում օտար պետության միակ բազան է, որին պահելու համար վճարում են տեղի իշխանությունները։ «Ռուսաստանը վճարում է Ղրղըզստանում սեփական բազայի տեղակայման, Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն համակարգի շահագործման համար, իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ծախսերը հոգում են հայաստանյան իշխանությունները»,- նկատեց փորձագետը։

Հարցին՝ անվտանգության ո՞ր համակարգի օգնությամբ Հայաստանը պետք է ապահովի իր սահմանների պաշտպանությունը, Կիրակոսյանը նկատեց, որ հայ ժողովրդի դժբախտությունները սկսել են այն ժամանակներից, երբ նա սկսել է հավատալ օտար երկրների խոստումներին, լինի դա Ֆրանսիան, Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը։ «Մենք պետք է ավելի վստահ լինենք սեփական ուժերի վրա, միայն այդ ժամանակ մեզ հաջողություն կսպասի»,- հայտարարեց նա՝ կոչ անելով չմոռանալ, որ ղարաբաղյան պատերազմում հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե շորհիվ, այլ ի հեճուկս Ռուսաստանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ