News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վիեննայում, Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի նախօրեին, սկսվել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի երկօրյա նիստը՝ Մոսկվայի վարած պատերազմի խիստ քննադատության եւ ուկրաինական պատվիրակության բոյկոտի ֆոնին։

Ավստրիան նիստին մասնակցելու համար մի քանի վիզաներ է տրամադրել ռուս պատվիրակներին՝ չնայած տասնյակ երկրների կոչերին, որպեսզի թույլ չտրվի նրանց աշխատանքը ԵԱՀԿ-ում։ Վիեննայի որոշումը լայն քննադատության է արժանացել, այդ թվում ամերիկյան բարձրաստիճան օրենսդիրների կողմից։

Ուկրաինան եւ Լիտվան բոյկոտել են անվտանգության համաեվրոպական մարմնի (որի մեջ մտնում են 57 երկրներ) ներկայացուցիչների նիստը։ Նիստն սկսվել է Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցից մեկ օր առաջ։ Ներխուժումն ամենաարյունալի եւ ավերիչ հակամարտությունն է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորներն առաջին անգամ են պաշտոնապես եկել Եվրամիություն՝ այն բանից հետո, երբ իրենց դեմ պատժամիջոցներ են մտցվել պատերազմին եւ, մասնավորապես, ուկրաինական չորս շրջանների՝ Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի եւ Զապորոժիեի անեքսիային աջակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան Համաշխարհային բանկից 1,5 միլիարդ դոլարի վարկ է ստացել
Սստացված միջոցները պետք է հոգան սոցիալական և հումանիտար կարիքների և վերակառուցման բյուջետային ծախսերը...
Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի գլխավոր մարտահրավերը հրետանու բացակայությունն է
Այնուհետև, կասեի՝ հակաօդային պաշտպանություն...
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Ամենաշատ