News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հանդիպել են Ստամբուլում, քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են քաղաքական, տնտեսական, առեւտրի, էներգետիկայի, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության հետագա խորացման հեռանկարները: Բացի այդ, Ալիեւը եւ Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ օրակարգի վերաբերյալ»,- նշվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ալիեւը հայտարարել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցության մասին:

Էրդողանն, իր հերթին, «երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին՝ Թուրքիա կատարած այցի, Ադրբեջանի կողմից առաջին իսկ օրվանից ցուցաբերած աջակցության եւ համերաշխության համար», ինչպես նաեւ ընդգծել է, որ «Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ կողք կողքի են»:

Ալիեւը շնորհավորել է Էրդողանին առաջիկա ծննդյան օրվա կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ