News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ ՄԱԿ-ը ռուսական ագրարային արտադրանքը եւ ամիակը շուկա դուրս բերելու հաստատուն երաշխիքներ են ցանկանում, սպասում են, որ Արեւմուտքը հրապարակի դրանք, ինչը կօգնի «հացահատիկի գործարքի» երկարացմանը եւ արդյունավետ աշխատանքին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։

«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ստացել է Վաշինգտոնի երաշխիքները ռուսական ագրարային արտադրանքը շուկա հասցնելու վերաբերյալ եւ ԱՄՆ-ին կոչ է արել հրապարակել դրանք։

«Այո, մենք ցանկանում ենք երաշխիքներ ստանալ արեւմտյան երկրներից, որ ոչ մի խոչընդոտ չի լինի (ռուսական արտադրանքը եւ ամիակը շուկա հանելու գործում)։ Ներկա պահին կան լոգիստիկայի, ապահովագրության եւ վճարման հետ կապված խոչընդոտներ։ Կցանկանայինք արեւմտյան երկրներից ստանալ երկաթբետոնե երաշխիքներ, ընդ որում, որպեսզի դա հրապարակվեր։ Դա, իհարկե, կօգնի սեւծովյան հացահատիկային նախաձեռնության անխոչընդոտ աշխատանքին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հացահատիկի գործարքը, որը 2022թ. հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, նախատեսում է ուկրաինական ցորենի, պարենի եւ պարարտանյութերի տեղափոխում սեւծովյան երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի ուղղության համաձայնեցմամբ զբաղվում է Համատեղ համակարգող կենտրոնը Ստամբուլում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ