News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի հայ համայնքը կազմում է շուրջ 80 հազար, որից 30 հազարը բնակվում է Տաշքենդում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուզբեկստանի հայ համայնքի ղեկավար Սերգեյ Անդրեասովը, ով Երեւանում մասնակցում է Համահայկական համաժողովին:

Նա նշել է, որ շատ երջանիկ ու հպարտ է, որ մասնակցում է նման միջոցառման: «Այս համաժողովի շրջանակում, մենք ցանկանում ենք սերտ հարաբերություններ հաստատել Սփյուռքի նախարարության հետ, որպեսզի Հայկական մշակույթի կենտրոնի գործունեությունը դառնենք ավելի արդյունավետ եւ նպատակային»,- ասել է նա:

Անդրադառնալով համայնքի խնդիրներին, Անդրեասովը նշել է, որ Ուզբեկստանի հայկական համայնքի ներկայակցուցիչները շատ քիչ են խոսում հայերեն, թեեւ Հայաստանի ԿԳՆ-ն համայնքին ապահովում է անհրաժեշտ դասագրքերով: «Ես բազմաթիվ անգամ դիմել եմ ԿԳՆ-ին, խնդրելով, որ մեր համայնքին ուղարկեն հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր, որոնք նախատեսված են ռուսալեզու հայերի համար: Դա բավականին կհեշտացնի մայրենի լեզվի ուսուցումը: Մենք կցանկանայինք, որ ՀՀ իշխանությունները ավելի շատ ուշադրություն դարձնեին հայկական համայնքներին ոչ միայն պաշտոնական, այլեւ ոչ պաշտոնական ձեւաչափով: Մենք ուզում ենք զգալ հայրենիքի ջերմությունը, դա առավել անհրաժեշտ է երիտասարդ սերնդին»:

Նա նաեւ ընդգծել է, որ Ուզբեկստանում չկա ՀՀ դեսպանատուն, չկա անգամ հյուպատոսություն, չկա ուղիղ չվերթ եւ հոյւս է հայտնել, որ այս համաժողովը կլուծի Ուզբեկստանի հայ համայնքի խնդիրների գոնե մի մասը:

Անդրեասոի ներկայացմամբ, Տաշքենդում կա կիրակնօրյա հայկական դպրոց, «Ուրարտու» պարի խումբ, «Արվեստ» ստուդիան: Ուզբեկստանի տարածքում գործում է երկու հայկական եկեղեցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ