News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների՝ փետրվարի 24–ին կայացած հանդիպումից 5 օր անց պաշտոնապես չի տեղեկացվում, թե ովքեր են այդ հանդիպմանը մասնակցել՝ որպես Արցախի ներկայացուցիչներ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արցախից հանդիպմանը մասնակցել է 3 պաշտոնյա, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ եւ Անվտանգության խորհրդի մեկական ներկայացուցիչներ։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը։

«Բանակցողների անուններն առ այս պահը չի հրապարակվել ու դեռ չի հրապարակվելու»,– ընդգծեց նա։

Լուսինե Ավանեսյանը տեղեկություն չուներ, թե քանի անձ է Արցախից բանակցություններին մասնակցել։

Հիշեցնենք, որ մինչեւ հունվարի 7–ը պաշտոնից ազատվելը՝  նման հանդիպումներին Արցախից մասնակցում էր Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Լաչինի միջանցքը փակվելուց հետո սա Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր. առաջինը տեղի էր ունեցել հունվարի 15–ին՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով, սակայն Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որեւէ առաջընթաց չէր արձանագրվել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հանդիպմանն էլ Արցախից մասնակցել էր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի եւ էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման եւ էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:

Լուսինե Ավանեսյանը հայտնեց՝ մեր մասնագետները էլեկտրամատակարարման խափանման վայրում վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ