News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 19-ին, ընդունել է Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը նշել է, որ Հայաստանում սիրում եւ սպասում են Վալերի Գերգիեւին՝ համարելով նրան հայ ժողովրդի բարեկամը: «Հինգ տարի Դուք ղեկավարել եք Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը: Դա նշանակում է, որ Ձեր կյանքի հինգ տարիները նվիրել եք մեր երաժշտությանը, մշակույթին: Շատ ուրախ ենք, որ Դուք Հայաստանում եք ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնական օրերին»,-ասել է նախագահը: 

Աշխարհահռչակ դիրիժորն ընդգծել է, որ Հայաստանն իր կյանքում խաղացել եւ այժմ էլ խաղում է մեծ ու շատ կարեւոր դեր եւ անչափ ուրախ է, որ կարող է հրաշալի տոնի մի մասնիկը լինել, շփվել հայ հանդիսատեսի հետ: Վալերի Գերգիեւը նշել է, որ մեծագույն հաճույքով է հիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ