News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2018-ին ու հաջորդող տարիներին եւ հենց հիմա՛ կատարվող իրադարձությունների փորձով ծանրաբեռնված (ցավո՛ք), կարելի է վստահ ենթադրել, եթե ոչ՝ պնդել, որ 2008-ին հետընտրական ալիքի վրա փորձ արվեց տապալել Հայաստանն ու հընթացս «լուծել Ղարաբաղի հարցը», այսինքն՝ Արցախի հետ անել այն, ինչը արվեց եւ արվում է հիմա՝ Նիկոլ փաշինյանի գլխավորած իշխանության ու խմբակի միջոցով: Այս մասին գրում է 7օր.am-ը։

Տարիների հեռվից ոչ այնքան վաղ անցյալի իրադարձությունները երեւակվում են այլ լույսի ներքո: Հատկապես, եթե նկատի ունենանք 2018-ին կատարվածը, փողոցային պայքարի միջոցով իշխանության զավթումը, դրանից ուղղակիորեն բխող հաջորդած զարգացումները, 2020-ի աղետը եւ 09.11.20-ին արձանագրված ու մինչ օրս ձգվող շարունակական կոշմարը:

Ի՞նչ էր տեղի ունենում 2008-ի փետրվարի վերջին տասնօրյակում, որ իրադարձային կուլմինացիային հասավ մարտի 1-ին: Ըստ էության, դա հետընտրական խմորումները բեւեռացնելու եւ փողոցային տարբերակով, այդ թվում՝ ներքին ատելության բացահայտ սերմանմամբ, ակնհայտ բռնությունների, անկարգությունների հրահրման տարբերակով Հայաստանում իշխանությունը զավթելու կոնկրետ փորձ էր: Դա, կարելի է ասել՝ «մաքսիմում ծրագիրն» էր: Իսկ «մինիմում ծրագիրը» արյունահեղությունն էր:

Ի վերջո, պատահական չէր, որ անկարգությունների հրահրման առաջին դերերում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նկատելի «դեմքերն» էին, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ այդ ամենի վերաբերյալ վստահելիների միջոցով դեպքի վայրից «մարտական գործողությունների» հաղորդագրություններ ստացող ու այդ ամենից խիստ ոգեւորվող Ալիկ Արզումանյանը (կհիշեք հանրահայտ ձայնագրությունները, այդ թվում «Լֆիկի բաներից ուտելու», այն է՝ անկարգության մասնակիցների կողմից թալանված «Երեւան սիթի» սուպերմարկետից թռցրած «բարիքներից» համտեսելու մասին խոսակցությունը):

Բայց այս պարագայում հարցը այն չէ, թե 15 տարի առաջ ով էր «խաղաղ ցուցարար» ապահովում բարիկադավորվածների համար, ով էր «մարտական մասի» հանձնառուն, ով էր իր օբյեկտում զենք-զինամթերք կուտակել, որ հետո կողքի ջրավազանն էր լցրել, ովքեր էին «խաղաղ ցուցարարների» թիկունքից ոստիկանների վրա կրակում, եւ վերջիվերջո՝ ում «հոգին էր փառավորվել»՝ ոստիկաններից վահաններ կամ մահակներ խլելուց: Առավել եւս, որ անցած տարիներին այդ հարցերը, ամենատարբեր առիթներով ստացել են իրենց պատասխանը:

Արդեն 2018-ին ու հաջորդող տարիներին եւ հենց հիմա՛ կատարվող իրադարձությունների փորձով ծանրաբեռնված (ցավո՛ք), կարելի է վստահ ենթադրել, եթե ոչ՝ պնդել, որ 2008-ին հետընտրական ալիքի վրա փորձ արվեց տապալել Հայաստանն ու հընթացս «լուծել Ղարաբաղի հարցը», այսինքն՝ Արցախի հետ անել այն, ինչը արվեց եւ արվում է հիմա՝ Նիկոլ փաշինյանի գլխավորած իշխանության ու խմբակի միջոցով:

Հարկավ, կլինեն հակաճառողներ, թե՝ Տեր-Պետրոսյանը, իշխանության գալու դեպքում, այլ կերպ կվարվեր, իր սիրելի «փուլային տարբերակով» կգնար, կորուստները, միգուցե ավելի քիչ կլինեին, անարյուն կլիներ, առանց զոհերի (ինչպես Նիկոլ Փաշինյանը մի առիթով վերջերս խոստովանեց, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի) եւ այլն, եւ այլն: Բայց խորքում իմաստը նույնն է. զիջումների գնալ Արցախի հարցում՝ այդպիսով խարխլելով Հայաստանի անվտանգության ապահովման ու պաշտպանության համակարգը, զրոյացնել Հայաստանի տարածաշրջանային կշիռն ու կտրել Ռուսաստանից եւ Իրանից, թուլացնել՝ թուրքական համակողմանի ազդեցության, անգամ՝ տիրապետության տակ մտցնելով: Այսինքն, այն՝ ինչ արվում է 2018-ից սկսած, մինչեւ 2020-ի պատերազմը համեմատաբար թաքուն, իսկ նոյեմբերի 9-ից հետո՝ անթաքույց՝ պարտությամբ հպարտանալու եւ այդօրինակ այլ անհեթեթ կոչերի ուղեկցությամբ, թրքացումն ու վիլայեթացումը որպես «խաղաղության օրակարգ» հրամցնելով:

Այդ նպատակադրման սցենարիստները հաջորդող տասնամյակում բավականին վերանայեցին նախորդ փորձի (2008-ի) քայլերը՝ «սխալների ուղղում» անելով, բռնությունից «առանց բռնության», «դատարկ ձեռքերի» (ու նաեւ՝ գլուխների) մարտավարության անցնելով, մի ամբողջ տասնամյակ ստապատիր քարոզչության ու մանիպուլյատիվ հնարքների վրա խաղալով (քավ լիցի, «խաղալու» տեղ էլ կար, նյութ էլ): Ավելին, տիկնիկավարներն ընտրեցին ու նաեւ փորձարկեցին «նոր լիդերի» մի քանի հնարավոր տարբերակ՝ տարիներ անց նրանց շարքից «առաջ քաշելով» ամենից անպատասխանատու, պոպուլիստ, ստախոս, Արցախը թշնամուն հանձնելու առումով ոչ մի բարդույթ չունեցող մեկին, որն էլ, հանրագումարում բերվեց իշխանության: Մեծ հաշվով, 2018-ին արվեց այն, ինչը չհաջողվեց 2008-ին, ըստ որում՝ 2008-ին չստացվեց բացառապես այդ ժամանակվա իշխանության ձեռնարկած թեպետ որոշ չափով ուշացած, բայց կտրուկ գործողությունների ու հակազդեցության պատճառով:

Իսկ 2008-ի մարտի 1-ին արյունահեղություն եւ 10 հայ մարդու կյանք արժեցած անկարգություններ հրահրելու առումով էական դերակատարում ունեցած Նիկոլ Փաշինյանը՝ տասը տարի անց հայտնվելով պետության ղեկին, արդեն ամբողջ երկիրն ու ժողովրդին տարավ սոսկալի աղետի ու արյունահեղության, ծանրագույն կորուստների... ու դեռ շարունակում է տանել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ