News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք այսօր ոգեկոչում ենք մարտի 1-ի զոհերի հիշատակը եւ վերհիշում ենք մարտի 1-ի իրադասրձությունները, նախորդող իրադարձությունները: Այս մասին մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես  ուզում եմ ընդգծել, որ մարտի 1-ն ամենեւին էլ սգի օր չէ: Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի, եւ մարտի 1-ին զոհված մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին է: Ես վերջերս, 2021-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ամենատարբեր հարթակներում առւիթ ունեցա ասելու, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ ընտրությունները ոչ թե ներքաղաքական  ճգնաժամի պատճառ են դառնում, այլ  ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց: Սա նաև իմ անձնական հետևություններն են  2008-ի մարտի մեկի իրադարձություններից, որովհետև անձամբ էլ էականորեն ներգրավված եմ եղել այդ իրադարձություններին։

Մարտի մեկը իրականում ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու ու որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին էր»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ մարտի մեկի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը  արդեն շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու. «Դրա երաշխավորը ժողովուրդն է, որն, ի վերջո, 30-ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտել ու ճշգրտում է իր նպատակակետերը: Իր նպատակկետը անկախ, ինքնիշխան, ուժեղ պետությունում ազատ եւ ստեղծագործ կյանքով ապրելու տեսլականն է:

Մարտի 1-ն այն մասին էր, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն: Մարտի 1-ին, հետագայում նաև 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե Մարտի 1-ը ոչ թե պատճառ է, այլ՝ հետևանք։

«Մեր բոլոր պռոբլեմները ոչ թե պատճառ են, այլ՝ հետևանք։ Հետևանք են մեր՝ ինչ-որ տեղ անգործության, ինչ-որ տեղ չափից ավելի մեծ կոմպրոմիսների գնալու, չափից ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերելու շատ երևույթների նկատմամբ», - նշեց Փաշինյանը։

Նա նաեւ հավելեց. «Մենք ամեն ինչ կանենք, որ արժանի լինենք մարտի 1-ի մեր զոհերին, 44-օրյա պատերազմի մեր զոհերին, սեպտեմբերյան ագրեսիայի, արցախյան ռաջին պատերազմի  զոհերին: հայրենիքի համար, ազատության համար, օրինականության համար, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր բոլոր քաղաքացիներին, բայց նաեւ պետք է հիշենք մեր վերջնական նպատակը, որ ինքնիշխանության, անկախության, ժողովրդավարության, իրավունքի եւ ազատության համար ոչ թե անընդհատ զոհվելու, այլ այդ ամեն ինչով ապրելու, մեր պետությունը զարգացնելու, շենացնելու տրամաբանության մեջ հայտնվենք: Բավ են զոհերը, մեր նպատակակետը ապրելու ժամանակն է եւ այս օրը հենց դա է խորհրդանշում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ