News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական ընդդիմությունը չի կարողանում պայմանավորվել, թե երբ կպարզի մայիսի 14-ի համընդհանուր ընտրությունների, այդ թվում եւ նախագահական ընտրությունների իր թեկնածուին, գրել է Hürriyet թերթը։

«Վեցի սեղանի» (փորձագետներն այսպես են անվանում վեց ընդդիմադիր կուակցությունների կանոնավոր հավաքները) այսօրվա նիստում բոլոր նշանները վկայում են Քեմալ Քըլըչդարօղլուի մասին։ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) կարծիքով՝ նախագահի թեկնածուն պետք է որոշվի այսօրվա նիստում։ Որովհետեւ Էրդողանը հայտարարել է ընտրությունների օրը։ Իսկ «İyi» (Լավ կուսակցություն) կուսակցության կարծիքով՝ նախագահի թեկնածուի անունը չպետք է որոշվի այսօրվա նիստում։ Թեկնածուի որոշման մեթոդն է լուծվելու այս նիստում։ Այս հանդիպումից հետո, ինչպես սպասվում է, մի քանի որ անց տեղի կունենա նոր հանդիպում։ Ֆավորիտը Քըլըչդարօղլուն է»,- գրել է պարբերականը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի, երկրի հարավ-արեւելքում ավերիչ երկրաշարժերից հետո բանավեճերի ֆոնին, հաստատել էր, որ համընդհանուր ընտրությունները երկրում նախատեսվում են մայիսի 14-ին։ Թուրքական ընդդիմությունը նախատեսում է հինգշաբթի որոշել միասնական թեկնածուին, ամենահավանականը Ժողովրդա-հանրապետական կուսակցության (СНР) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է, բայց դաշինքում համակրանք կա նաեւ մայրաքաղաքի ղեկավարի՝ Մանսուր Յավաշի հանդեպ, ընդ որում՝ թույլատրվում է, որ թեկնածուի անունը հասարակությունն իմանա ավելի ուշ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ