News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ընդունելով ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին, անդրադարձել է միջուկային անվտանգության խնդրին եւ մատնանշել Մեծամորի հայկական ատոմակայանի գործունեությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե Ալիեւն ընդգծել է, որ «կայանը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար, աշխատում է հին տեխնոլոգիաներով եւ ունի լուրջ տեխնիկական խնդիրներ»։ Ալիեւը նաեւ նշել է, որ «Մեծամորի ատոմակայանից որոշ միջուկային նյութերի անօրինական առեւտուրը մտահոգություն է առաջացնում»։

Թե ինչպիսին է եղել Գրոսիի արձագանքն այս զավեշտալի հայտարարություններին, իհարկե, չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը տրամագծորեն հակառակ կարծիքի է։ «Ուրախ եմ տեսնել Մեծամորում անվտանգության միջոցառումները, տպավորված եմ անձնակազմի կոմպետենտությամբ»,- ասել է Գրոսսին կայարան կատարած այցից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ