ԱՄՆ-ում պաշտոնապես դադարեցվում է օրենքի կիրառությունը, որը թույլ չէր տալիս միասեռականներին ծառայել բանակում:

Սեպտեմբերի 20-ից, 17 տարվա մեջ առաջին անգամ նրանց թույլ է տրվում ծառայել բանակում, հաղորդում է ВВС-ն:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջորջ Լիթլը նախօրեին լրագրողներին հայտնել է, որ ՊՆ-ն ամբողջությամբ պատրաստ է բանակում գեյերի ծառայությունն արգելող կարգը  հանելուն: Նրա խոսքով, զինծառայողների 97 տոկոսը ուսուցում են անցել ըստ նոր օրենքի:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010-ի դեկտեմբերի 22-ին, կատարել է խոստումը, որը տվել էր 2008-ի իր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նա