News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներում արագության ավելացման եւ գների նվազեցման մասին: Hi-Line 128, Hi-Line 256, Hi-Line 512 и Hi-Line 1024 սակագնային փաթեթներում կապուղիների թողունակությունը կրկնապատկվել է: 

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Hi-Line 2048 սակագնային փաթեթի բաժանորդների կապուղիների թողունակությունն ավելացվել է մինչեւ 3072 kbps:  Hi-Line 3072 հաճախորդների համար ամսական բաժանորդային վարձը 15000 դրամից նվազեցվել է մինչեւ 12000 դրամի:  Այսպես, օրինակ, Hi-Line «Մեգա» 512, 1024, 2048 и 3072 բաժանորդային վարձը կկազմի համապատասխանաբար 4500, 6000, 8000 եւ 12000 դրամ: «Վերջին շաբաթները «ԱրմենՏել» ընկերության համար նշանավորվեցին նոր ձեռքբերումներով: Հայաստանի միասնական օպերատորը գործարկեց եւս մեկ արտաքին կապուղի, միանալով բարձր մակարդակի համաշխարհային մատակարարին, մեր ցանցում սկսել են գործել Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակության, այդ թվում Youtube վիդեոհոսթինգի նյութերի պահպանման համակարգեր: Համապետական տոնի նախաշեմին  մենք հաճույքով նոր նվեր ենք մատուցում մեր բաժանորդներին ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում եւ հույս ունենք, որ այն կբացի Ինտերնետ-ծառայությունների օգտագործման որակապես նոր փուլ», - նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Արագության եւ տարիֆիկացման փոփոխությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագանային փաթեթների բոլոր բաժանորդների համար իրականացվում է ավտոմատ կերպով` պայմանագիրը վերակնքելու անհրաժեշտություն չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ