News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին աջակցում է Team Telecom Armenia-ն:

Team-ն այս անգամ ներկայանալու է բոլորովին նոր ձևաչափով` ընկերությունների խմբով, որտեղ ներառված են Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները:

«Այս տարի DigiTec-ին առաջին անգամ ներկայանալու ենք Team ընկերությունների խմբի տեսքով: Ցուցահանդեսին առիթ կունենաք ծանոթանալու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող Team ընկերությունների հետ, որոնց միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը և երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու հնարավորությունը և ցանկությունը։ Սիրով կսպասենք բոլորին մեր տաղավարում», - նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«ԴիջիԹեք»-ին այս տարի մասնակցում է շուրջ 120 տեղական և միջազգային ընկերություններ, սպասվում են 60000-ից ավել այցելուներ։

Team Systems ընկերությունն իրականացնում է ՏՏ սարքավորումների և համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նաև էլեկտրատեխնիկական, անվտանգության, ցածրահոս և խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում և սպասարկում։ Ընկերությունը համագործակցում է HP, Lenovo, APC, Siemon, Bosch, AXIS, HDL բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում նրանց պաշտոնական գործընկերը։

Ընկերությունը Team Energy նախագծի շրջանակում կառուցում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ՀՀ ամբողջ տարածքում: Արագ լիցքավորման կայաններն այժմ տեղադրվում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Վայք, Կապան, Ապարան քաղաքներում և Նոյեմբերյան, Ծովագյուղ, Գոգավան համայնքներում։  Բացի այս, Team Energy-ն իրականացնում է նաև արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում՝ համագործակցելով ոլորտում առաջատար Huawei և Trina Solar ընկերությունների հետ։ 

Team Solutions ընկերությունը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ և լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է պետական կառավարման էլեկտրոնային համակարգեր, առաջարկում ձեռնարկատիրական լուծումներ, իսկ իր սեփական ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Buy.am-ը Հայաստանում առաջին օնլայն մոլն  է, որտեղ միավորված են հարյուրավոր ռեստորաններ, արտասահմանյան և հայկական բրենդային խանութներ, դեղատուն՝ 3000+ դեղամիջոցներով ու խնամքի միջոցներով, և սուպերմարկետ բաժինը՝ 20000+ ապրանքատեսականիով։ Buy.am-ը  հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից՝ խնայելով ժամանակ և նյարդեր։

Team Pay-ը վճարահաշվարկային ընկերություն է, որն առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղերում։ Team Pay բջջային հավելվածի թողարկումը նախատեսվում է 2023-ին:

Team Telecom ArmeniaՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ