News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հնչած կրակոցների մասին անմիջապես մեր լրատվական ծառայությունը տեղեկատվություն տարածում է. Պաշտպանական գերատեսչությունն ունի լրատվական ծառայություն: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին:

«Լրացուցիչ հարցերին չեմ ցանկանում պատասխանել»,-ասաց նա:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ հայաստանի պաշտպանական համակարգն ամրանում է. «Պաշտպանական համակարգն ամրանում է, ամեն ինչ արվում է, որ մենք ունենանք ավելի պաշտպանված պետություն եւ մարտունակ բանակ»,-ասաց նա:

Հարցին, թե իսկ ի՞նչ է արվում Արցախին պաշտպանելու համար, փոխնախարարն արձագանքեց. «Ինչ անհրաժեշտ է՝ արվում է», ապա հեռացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ