News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանությունները, ինչպես եւ Նիկոլը, ձեռքերը լվանում են ԼՂ անկախության հարցից։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

Նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքերն այն մասին, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է քննարկել ինտեգրումը, ապա ազատ է դա անելու հարցում։  

Նրա համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը քննարկման ենթակա չէ։ «Էլ ո՞նց է լինում դավաճանությունը։ Ինչպե՞ս կարելի է անցնել կարմիր գծերը»,-տարակուսանք հայտնեց Շարմազանովը։  

Քաղաքական գործիչը վստահություն հայտնեց, որ այդ հայտարարությունները ենթակա են քրեական պատասխանատվության։ «Ինտեգրման մասին երկխոսությունը ադրբեջանա-թուրքական հերթական օրակարգն է։ Հայ-ադրբեջանական հակամարտության մեխը ղարաբաղյան հակամարտությունն ու Ադրբեջանում հայերի ջարդերն են։ Ինչպե՞ս կարելի է գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ չլուծելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Լեռնային Ղարաբաղի նախագահի հայտարարությունները Նիկոլի քաղաքականության արդյունքն են, որը մեզ քննադատում էր փոխադարձ մեղադրանքներում»,-նշեց Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ նույնիսկ ամենածանր պահին՝ 1992 թվականին, Ադրբեջանի հետ ինտեգրման մասին ոչ մի խոսակցություն չի եղել։ «Ինչո՞ւ է մարդը, որը 1990-ականներին պայքարել է  Լեռնային Ղարաբաղի համար, այսօր ասում է, որ տարբերություն չկա, թե ում հանքն է լինելու Լեռնային Ղարաբաղում։ Էլ ի՞նչ տեսք ունի Հուդան: Այդ դեպքում նա պայքարել է դրա համար»,-ասաց նա։ 

Նա համոզմունք հայտնեց, որ եթե Լեռնային Ղարաբաղը հանձնեն, ապա Հայաստանում էլ կհայտնվեն ուժեր, որոնք կոչ կանեն նրան միանալ որեւէ երկրի։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ