News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջ կարող էր Թուրքիայի հարավարեւելյան Չիքմեթեփեի եւ այլ գյուղերի ու քաղաքների ընտրողների ավելի մեծ աջակցության հույս ունենալ, բայց ուժեղ երկրաշարժը եւ փրկարարների դանդաղ արձագանքն այդ աջակցությունն ավելի անորոշ են դարձրել, գրել է Reuters-ը։

Կան նշաններ, որ Էրդողանի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ավելի լավ է հասկանում, որ չի կարող նախկինում ունեցած ձայների հույսն ունենալ, քանի որ պաշտոնյաները խոսում են վերականգնման պլանների արագացման մասին մայիսի ընտրություններից առաջ, որոնք կարող են ամենաբարդը լինել իշխանությունում Էրդողանի գտնվելու ավելի քան երկու տասնամյակի ընթացքում։

Դժվար է պարզել, թե որքանով է բարդ Էրդողանի առջեւ ծառացած խնդիրը՝ հաշվի առնելով հարցումների բացակայությունը տարածաշրջանում։ Բացի այդ, ընդդիմությունը դանդաղում է այն թեկնածուի մասին վերջնական պայմանավորվածությունից առաջ, որը կարող էր մարտահրավեր նետել Էրդողանին, ինչը վախեցնում է ընտրողներին, իսկ փորձագետները կարծում են, որ նրանք, ովքեր տուժել են երկրաշարժից, կարող են արագ փոխել իրենց կարծիքը։

Բայց Reuters-ի հարցազրույցը Կահրամանմարաշի, Ադըյամանի եւ Գազիանթեփի (նահանգներ, որտեղ սպիտակ վրաններ են երեւում ավերված կամ թեքված շենքերի բնապատկերին) 30 բնակիչների հետ, վկայում է այն մասին, որ քաղաքական լոյալությունն անգամ Էրդողանի երբեմնի համոզված կողմնակիցների շրջանում փոխվում է։

Ամենամահասփյուռ աղետը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ ավերել է քաղաքներ եւ գյուղեր եւ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլել մեկ ամիս առաջ, հիմնականում այն պահպանողականների շրջանում, որոնք երկու տասնամյակ ակտիվորեն աջակցել են Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։

Չնայած սա ընդամենը փոքր ընտրանք է 14 միլիոն մարդու շրջանում, որոնք տուժել են Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժերից, բայց հարցվածների կարծիքները լույս են սփռում այն հարցում, թե ինչպես կարող են հիմնականում գյուղաբնակներն ու աշխատավոր դասի ներկայացուցիչներն ազդել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վրա։

Շատերը զայրացած են կառավարող կուսակցության երկարամյա շինարարական քաղաքականությունից, որը թույլ է տվել կառուցել ութ հարկանի բետոնե տներ, որոնցից հազարավորներն ավերվեցին երկրաշարժերից։

Ոմանք վրդովված էին քաղաքական առաջնորդների, ներառյալ Էրդողանի անտարբեր հայտարարություններից, որն անցած շաբաթ ներողություն է խնդրել այն բանի համար, որ երկրաշարժերին արձագանքը կարող էր ավելի արագ լինել, իսկ ոմանք էլ ծաղրել են մեկ տարում տարածաշրջանը վերականգնելու կառավարութան պլանը։

Բայց Թուրքիայի բնակիչները նաեւ դժվարությամբ են պատկերացնում քվեարկությունը հօգուտ ընդդիմադիր կուսակցությունների եւ նրա նոր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի, նշել է տեղեկատվական գործակալությունը։

«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Թուրքիայում կառավարում է 2002-ից, առանց ընտրություններում լուրջ խնդիրներ ունենալու, եւ կուսակցության աղբյուրները Reuters-ի հարցազրույցում պատմել են, որ գիտեն հարավ-արեւելքում իրենց ընտրողների ցասման մասին, բայց համոզված են, որ արագ վերականգնման եւ «մոլորված» ընդդիմության համադրումը հաղթանակ կապահովի։

Կուսակցական պաշտոնյաներից մեկն ասել է, որ իրենք «կվերուղղորդեն» բնակիչների ուշադրությունը վերականգնման ջանքերին, եւ ընդգծել է, որ ոչ ոք, Էրդողանից բացի, չի կարողանա դա արագ անել։ Մեկ ուրիշն ասել է, որ իրենք կցուցադրեն վերականգնումը մի շրջանում, որտեղ 227 000 շենք է ավերվել կամ ենթակա է քանդման։

Հարցման ժամանակ հիմնականում խուսափում են հարցումներ կատարել նրանց շրջանում, ովքեր գտնվում են աղետի գոտում, այն դեպքում, երբ ազգային հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի կառավարող կուսակցությունը պահպանում է իր աջակցությունը։ Նրանք նշում են լարված պայքարն ընտրություններում, չնայած կյանքի արժեքի ճգնաժամին, որը կար 7,8 մագնիտուդով երկրաշարժերից եւ հետագա ցնցումներից շատ առաջ, որոնք էլ ավելի մեծ քննադատություն էին առաջացրել կառավարության հասցեին։

Երկուշաբթի կենտրոնամետ ընդդիմադիր դաշինքը վերջապես նշել է իր թեկնածուին՝ նախկին պետական ծառայող Քըլըչդարօղլուին, Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդին 2010 թվականից։

2018թ. ընտրություներում այդ շրջանը 65 տոկոս եւ ավելի ձայն է տվել կառավարող կուսակցությանը։ Շատ բնակիչներ Reuters-ին տեղեկացրել են, որ ընդդիմադիր կուսակցություններն ուշացել են թեկնածուի առաջադրման հարցում, եւ որ իրենք կաջակցեն միայն նրան, ով ունի ազգայնական արմատներ, օրինակ՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասին, որը հաղթանակի դեպքում պետք է դառնա Քըլըչդարօղլուի փոխնախագահներից մեկը։

Պաշտոնյաները կարճ քննարկել են ընտրությունները հետաձգելու հարցը, բայց հետո համաձայնել են, որ ընտրությունները նշանակվեն մայիսի 14-ին, ինչը ոմանք համարում են դժվար բացատրելի որոշում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ