News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
386.98
EUR
414.49
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Իրանը, հնարավոր է, չի ցանկանում զենք վաճառել Հայաստանին, որպեսզի շատ չվատթարանա հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը Թեհրանը նույնպես դիտարկում է որպես իր ազդեցության գոտի։ Միգուցե, Իրանը ցանկանում է ինչ-որ բան վաճառել, բայց դրա դիմաց, հնարավոր է, ցանկանում է ավելի խորը դաշնակցային հարաբերություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց APRI Armenia-ի գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։ 

Փորձագետը կարծում է, որ հրետանին սպառազինության ամենակարեւոր տեսակներից մեկն է, որը Հայաստանը պետք է ձեռք բերի, քանի որ կորուստները հսկայական էին: 

«Եթե բոլոր հնդկական պայմանագրերը ճիշտ են, ապա հարցն առաջին փուլում փակված է, թեեւ միշտ կարելի է շարունակել։ Ամեն դեպքում եւ՛ հրթիռային, եւ՛ փողավոր հրետանու առումով դա մեծ առաջընթաց կլինի»,-նշեց Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ հնդկական լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել Հնդկաստանից Հայաստանի կողմից «MArG» ինքնագնաց հաուբիցների գնման մասին։ Մինչ այդ հրապարակումներ են եղել նաեւ «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հակատանկային համալիրների եւ այլ սպառազինությունների մասին։

Փորձագետը չափազանց կարեւորեց նաեւ հակաօդային պաշտպանության միջոցների գնումը։

«Չնայած հիմա դժվար է որակյալ արտադրանք ձեռք բերել այս ոլորտում, քանի որ Ռուսաստանը գործնականում ոչ մեկին ոչինչ չի մատակարարում։ Այլ երկրներ ունեն որոշակի անալոգներ, պարզապես ամեն ինչի համար ժամանակ է պահանջվում, շատ դժվար է արագ գնելը»,-նշեց նա։ 

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի և Իրանի գործարարների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել Իրանի...
«Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը». Անդրանիկ Թեւանյանը հանդիպել է Իրանի դեսպանին
Այսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության..
Արդարադատության փոխնախարարը ու Իրանի փոխդեսպանն անդրադարձել են դատապարտյալների փոխանցմանը
Փոխդեսպանը բարձր է գնահատել մինչ օրս իրականացված հայ-իրանական համատեղ արդյունավետ աշխատանքը դատապարտյալների փոխանցման ոլորտում…
Հայ և իրանցի գործարարները Կապանում քննարկել են համագործակցության հնարավորությունները
Կապանում բացվել է «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը...
Իրանից Հայաստան արտահանումն աճել է 60%-ով
Նույն ժամանակահատվածում Իրանը Հայաստանի հետ փոխանակել է  ընդհանուր...
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ իսլամական սուրբ տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են...
Ամենաշատ