News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պետք է չշտապել եզրակացություններ անել եւ սպասել «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարներում պայթյունների հետաքննության պաշտոնական արդյունքներին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Մինչ հետաքննությունները շարունակվում են, պետք չէ շտապ եզրակացություններ անել»,- ասել է նա Շվեդիայում կայացած մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ պետք է սպասել արդյունքներին։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ չի վախենում պարզել ճշմարտությունը գազատարներում կատարվածի մասին։ «Ես չեմ վախենում ճշմարտությունից, ինչպիսին էլ այն լինի»,- ասել է Բորելը։

2022 թվականի սեպտեմբերին պայթյունի հետեւանքով Դանիայի Բորնհոլմ կղզու մոտ ապահերմետիզացվել են առաջին «Հյուսիսային հոսք»-ի երկու եւ «Հյուսիսային հոսք 2»-ի մեկ գծերը։ Ռուսաստանի Դաշնությունում քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչության հոդվածով։ Շվեդիայի հետախուզական ծառայությունները եկել են այն եզրակացության, որ գազատարներում տեղի ունեցած միջադեպը դիվերսիա է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել. Известия
Ինչպես Известия-ին հայտնել են ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում...
Ամենաշատ