News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դեռեւս 2021-ին ընդունված էներգետիկայի մինչեւ 2040 թվականի ռազմավարական ծրագրով նախանշվել է, որ հայկական ատոմակայանի երկրորդ եներգաբլոկի շահագործման ժամկետը պետք է երկարացվի եւս 10 տարով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով, այս ընթացքում արդեն կատարվել են ուսումնասիրություններ, որը տվել է եզրակացություն, որ դա հնարավոր է անել. «Նախնական գնահատվել է, որ արժեքը մոտ 150 մլն դոլարի շրջանակներում է: Այդ թիվը կարող է փոխվել, որովհետեւ աշխատանքների ընթացքում, երբ դետալային ուսումնասիրություն է կատարվում, այդ ժամանակ ավելի պարզ է լինում, թե ինչ ծավալի աշխատանքների հետ գործ ունենք: Այս պահին կառավարության համապատասխան որոշումների ընդունման փուլում ենք, պետք է արդեն հստակ ունենանք ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիր: Ֆինանսների նախարարությունը այդ պահին գնահատում է իր ռեսուրսները, պոտենցիալ դոնորների հետ շփումները, թե ումից ինչ պայմաններով ու ինչքան գումար կարող է ներգրավել: Մենք ներկայացնում ենք մեր պահանջը, թե ինչքան ռեսուրս է մեզ պետք, իսկ ֆինանսների խնդիրը լուծում է ֆինանսների նախարարությունը»,-ասաց Վարդանյանը:

Նրա ներկայացմամբ, այդ գործերի զգալի մասը «ՌոսԱտոմ» պետական կորպորացիայի կողմից է կատարվելու, քանի որ Հայաստանի ատոմակայանը ռուսական դիզայնի ատոմակայան է, իրենք միշտ էլ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ հայթայթելու այդ դրամական միջոցները, եթե Հայաստանի կողմից կլինի նման դիմում:

Ինչ վերաբերում է նոր ատոմակայան կառուցելուն, փոխնախարարն ասաց. «Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները պետք է ավարտենք մինչեւ 2026 թվականը, որ հաջորդ տասը տարին աշխատի: Նոր ատոմային բլոկի վերաբերյալ եւս մենք ընդունված ռազմավարությամբ որոշում ունենք: Այսինքն այն ժամանակ, երբ ավարտվի գործող ատոմակայանի շահագործման ժամկետը, մենք պետք է շահագործման մտցնենք նոր ատոմային բլոկը, ինչը նշանակում է, որ 2036-ին պետք է արդեն լինի նոր ատոմակայան: Հաշվի առնելով, որ նոր ատոմային բլոկի շինարարությունը պայմանագիրը կնքելու պահից սկսած տեւում է 8-10 տարի, նշանակում է, որ մենք առաջիկա 3-4 տարում միջպայմանագրային աշխատանքները պետք է ավարտած լինենք: Զուգահեռաբար այս պահին աշխատանք տարվում է բոլոր պոտենցիալ երկրների հետ, որոնք ունեն ատոմային տեխնոլոգիաներ, որպեսզի տեսնենք, թե ինչ տեխնոլոգիայով եւ ինչ չափերի բլոկ պետք է Հայաստանում տեղադրվի:

Ռուսական կողմի հետ արդեն որոշակի աշխատանքներ կատարվել են, մենք տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական տարբերակն արդեն ունենք, «ՌոսԱտոմից» ստացել ենք: Այլ առաջարկների հետ համադրությամբ պետք է ընտրվի նոր ատոմային բլոկի չափը, տեխնոլոգիան եւ այն երկիրը, որտեղից բերելու ենք ու կառուցելու ենք նոր բլոկը»:

Հակոբ Վարդանյանը նշեց, որ բոլոր այն երկրները, որոնք ունեն ատոմային տեխնոլոգիաներ, բոլոր հարթակներում առաջ են մղում իրենց տեխնոլոգիաները. Այդ երկրներն են Ֆրանսիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, Կորեան, Ռուսաստանը. «Մենք ուսումնասիրում ենք բոլորի տեխնոլոգիաները եւ եթե տեսնենք, որ  որեւէ այլ երկրի առաջարկածը եւս հնարավոր է մեզ հարմար լինի, ավելի խորը կշարունակենք ուսումնասիրությունները: Մենք դեռեւս 2-3 տարի ժամանակ ունենք վերջնական որոշում կայացնելու համար: Բայց այդ ժամանակը սպասելու համար չէ, այլ աշխատանքներ տանելու: Այս պահին ավելի խորացված «ՌոսԱտոմի» հետ է տեղի ունեցել ուսումնասիրություն»,-ընդգծեց փոխնախարարը:

Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներին. «Մենք այս պահին էլ կարող ենք մեր արտահանման ծավալները մեծացնել, անցյալ տարի մեծացրել էինք արտահանումը դեպի Վրաստան, կարծում եմ՝ 2023-ին այդ միտումը կպահպանվի: Հուսով եմ, որ դեպի Իրան եւս ծավալների փոփոխություն կլինի: Առաջիկա տարիներին այդ ներուժն էլ ավելի կմեծանա, որովհետեւ արտադրության տեսանկյունից մենք խնդիր չունենք: Առաջիկա տարիների զարգացումները տանելու են նրան, որ անընդհատ արտադրական հզորությունները ավելանալու են:

Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, ես այդ ցուցանիշին հարաբերականորեն են վերաբերում, որովհետեւ երբ մենք ասում ենք՝ ատոմակայան ունենալն ավելի անվտանգ է, քան գազից կախվածություն ունենալը, ատոմակայանի դեպքում էլ կա կախվածություն: Սակայն կարող եմ ասել, որ մեզ մոտ դիվերսիֆիկացված է արտադրությունը, գրեթե հավասար են ատոմային, ջերմային եւ հիդրոռեսուրսներով արտադրությունը: Վերջին տարիներին շատ ակտիվ զարգանում է արեւային կայանների կառուցումը: Արեւային կայանների արտադրած էլկտրաէներգիայի տեսակարար կշիռը 2022-ին արդեն 5-6 տոկոսի շեմն անցել է: Դա լավ է, կարծում եմ՝ ավելի կավելանա»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Կիեւի մարզում Տրիպոլյան ՋԷԿ-ը լրիվ քանդվել է ռուսական հարվածի հետեւանքով
Կիեւի մարզի Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է...
Ամենաշատ