News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեք ամիս Լաչինի միջանցքի Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Նախորդ կիրակի օրը ադրբեջանական ԶՈՒ մի զինված ստորաբաժանում դարանակալել եւ հարձակվել է Ստեփանակերտից ՈՒԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ Հին Շեն եւ Մեշ Շեն գյուղեր ուղեւորվող ոստիկանների վրա: Ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկաններին հարազատներին ու ծառայակիցներին, ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են ԼՂ-ում:

Այս հանգամանքը հատուկ կարեւորություն է ստանում 2023-ի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի  նախագահի արած մի հայտարարության ֆոնին: Նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային  պայմանավորվածություն, որի համաձայն իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն  վերջիններիս իրավունքների ու անվտանգության հարցը: Ադրբեջանի նախագահը սակայն ընդգծել էր, թե այդ քննարկումները իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետո:

Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահի զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին  հանդիպումը եւ ահա այդ հանդիպումից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նշված սադրանքը, որը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել:

Այդ ահաբեկչությանը զոհ գնացին ԼՂ-ում ծնված, ընտանիքներ կազմած, 3, 2 եւ 1 երեխաներ ունեցող երեք քաղաքացիներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ