News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2022թ. գրանցվել են ոչ վատ ցուցանիշներ. Հայաստան է այցելել ավելի քան 1,66 մլն տուրիստ, այլ բան է, թե ինչ պայմաններում է այս թիվը գոյացել՝ կրկնապատկվելով 2021թ. համեմատ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 9-ին ասել է Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նա պարզաբանել է, որ այս թվի միայն ոչ մեծ մասն է բաժին ընկնում կազմակերպված տուրիզմին, քանի որ հիմնականում խոսքն անհատական տուրիզմի մասին է։ Նրա խոսքով՝ կազմակերպված տուրիզմի զարգացման համար պետք է համապատասխան հարկային քաղաքականություն վարվի, կարեւոր է որոշել տուրիստների այն թվաքանակը, որը կարող է ապահովել ոլորտի կայուն աճն ու զարգացումը։

Ապրեսյանը նշել է, որ 2022թ. այցելությունների մեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանի զբոսաշրջիկներին, մասնավորապես՝ ռուսաստանցիների այցելությունների երկու ալիքներին։ «Առաջինը՝ 2021թ. փետրվար-մարտին, երբ նոր էր սկսվել ուկրաինական ճգնաժամը։ Երկրորդ ալիքը պայմանավորված էր Ռուսաստանում հայտարարված զորահավաքով։ Այդ երկու ալիքներին բաժին է ընկել մոտ 100-120 հազար այցելություն»,- նշել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը նպատակ է դրել մինչեւ 2026թ. կրկնապատկել այցելությունների թիվը՝ հասցնելով 2,5 մլն մարդու՝ կարծիք հայտնելով, որ արդեն այս տարի ցուցանիշը կարող է մոտենալ 2019թ. տվյալներին (1,9 մլն տուրիստ), իսկ 2,5 մլն ցուցանիշը հանգիստ կարելի է ապահովել առաջիկա երկու տարվա ընթացքում։

Մեխակ Ապրեսյանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող են լուրջ սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, եթե դրան պատրաստ չլինենք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ