News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Global Innovation Index-ի համաձայն Հայաստանը զգալի հետընթաց ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում (տե'ս https://www.wipo.int/global_innovation_index/en/2022/):

Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականին Հայաստանը գտնվում էր 61-րդ հորիզոնականում և երկու տարվա ընթացքում զիջել է իր դիրքերը 19 հորիզոնականով, որը Global Innovation Index-ի ամենամեծ հետընթացներից մեկն է  (տե'ս https://www.wipo.int/global_innovation_index/en/2020/)

Ուշագրավ է, որ վարկանիշը հաշվարկվում է ըստ տարբեր ցուցանիշների (innovation pillars), որոնցից, օրինակ` market sophistication ցուցանիշով Հայաստանը 2 տարում զիջել է 17, business sophistication ցուցանիշով` 15, knowledge & technology outputs ցուցանիշով` 26, իսկ creative outputs ցուցանիշով` 17 հորիզոնականով։

Նման իրավիճակը պայմանավորված է նաև հավաքագրվող տվյալների բացակայությամբ և դրանց հնացած լինելով։ Այսպիսով, ըստ WIPO-ի` 11 ցուցանիշ, որոնք հավաքագրվում են վարկանիշը կազմելուց, բացակայում են Հայաստանի համար։ Այս տվյալների թվում են, օրինակ` հետազոտողների թիվը 1 մլն. բնակչության հաշվով, ՀՆԱ-ի մեջ ստացված վենչուրային կապիտալը, PISA սանդղակները ընթերցանության, մաթեմատիկայի և գիտության մեջ և այլն (տե'ս https://www.wipo.int/.../pub.../en/wipo_pub_2000_2022/am.pdf

Սակայն առավել հետաքրքրական են այն 7 ցուցանիշները, որոնք Հայաստանի համար համարվում են հնացած։ Սա նշանակում է, որ տվյալների ստացման հետ կապված, մեծ հաշվով, խնդիր չկա, սակայն դրանք չեն թարմացվել։

Այդ ցուցանիշներն են`

-Գործարարության քաղաքականությունը և մշակույթը (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor),

-Ֆինանսական ռեսուրսների առկայությունը ստարտափների և ընկերությունների մասշտաբավորման համար (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor),

- Վենչուրային կապիտալի գործարքների տոկոսը գնողունակության համարժեքով ՀՆԱ-ում (աղբյուրը՝ Refinitiv),

- Գիտելիքահենք աշխատանքների մասնաբաժինը (աղբյուրը՝ International Labour Organization),

- Մասնավոր ընկերությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ),

- Արտերկրյա կազմակերպությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ),

- Բարձրագույն կրթություն ունեցող կանանց մասնակցությունը աշխատաշուկայում (աղբյուրը՝ International Labour Organization):

Վստահ եմ, որ առնվազն այս ցուցանիշների թարմացման դեպքում Global Innovation Index-ի հաջորդ հրապարակման մեջ Հայաստանն էականորեն կբարելավի իր վարկանիշը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ