News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը մարտի 9-ին Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ եւ քննարկել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտպանական գործընկերությունը։ Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում Իրանից բխող սպառնալիքները եւ պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը՝ իրանական ագրեսիային հակազդելու համար։

Նրանք քննարկել են Իսրայելի տարածաշրջանային գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ Օսթինը հաստատել է Իսրայելի անվտանգության ապահովմանը ԱՄՆ հանձնառությունը:

Նախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ Իրանի կողմից բխող սպառնալիքների լայն շրջանակի վերացման ուղղությամբ։ Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԷՄԳ-ն Մարիվանի շրջանում ուրանի մասնիկների վերաբերյալ Իրանի բացատրությունները համոզիչ է համարել  
Մենք համոզիչ պատասխան ստացանք Իրանից, ուստի չենք կարող բացառել, որ եղել է այնպես, ինչպես իրենք ասում են․․․
Իրանն ԱԷՄԳ-ին տեղեկացրել է գործակալության բարձրացրած երկու հարցը կարգավորելու մասին
Իրանը տեղեկացրել է, որ հարցերը կարգավորել է...
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է G7-ի ղեկավարների հայտարարությունում երկրի հասցեին նշված մեղադրանքները
Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ․․․
ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկել է Իրանի վերաբերյալ համատեղ ռազմական պլանավորում իրականացնել
ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկել է լրջորեն ամրապնդել ռազմական համագործակցությունը...
ԱՄՆ-ն Իսրայելին գործողությունների ազատություն կտա, եթե Իրանը փորձի միջուկային զենք ունենալ. Սպիտակ տուն
Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իսրայելին գործողությունների ազատություն կտա...
Միջուկային գործարքի հետ կապված իրավիճակը ԱՄՆ վրիպումն է. Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցիչ
Խնդիրները լուծելու շանս կա, ասել է Մոհսեն Նազիրի Ասլը...
Ամենաշատ