
Բիթքոինի արժեքն ուրբաթ առավոտյան իջնում է 8 տոկոսով՝ 20 հազար դոլարից ցածր, վկայում են աճուրդների տվալները։
Կրիպտոարժույթի վաճառքի ծավալի գծով ամենամեծ Binance բորսայում բիթքոինն էժանացել է 8,07 տոկոսով՝ 19,97 հազար դոլար։ Մինչ այդ աճուրդների ընթացքում գինն ընկել էր՝ հասնելով 19 776 դոլարի. սա ամենացածր մեծությունն է հունվարի 14-ից ի վեր։
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է միջին գինն ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինի արժեքն իջել է 7,94 տոկոսով՝ միջինը 20,01 հազար դոլար։
Տարեսկզբից բիթքոինի գինը նկատելի աճ է գրանցել՝ 20 տոկոս, դեկտեմբերի վերջի դրությամբ գինը 16,54 հազար դոլար էր։