News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանում ավարտվել են քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության դասընթացները, որի ընթացքում հայաստանցի եւ Ռուսաստանից ժամանած մասնագետները լրագրողների հետ կիսվել են իրենց փորձով, ծանոթացրել ժամանակակից մեդիայի առանձնահատկություններին, զարգացման միտումներին, ավանդական մեդիայի մարտահրավերներին, բովանդակության մատուցման նրբություններին։

LIL_0914.JPG (145 KB)

Տասնօրյա դասընթացին մասնակցել են մի քանի տասնյակ ոչ միայն փորձառու, այլեւ սկսնակ լրագրողներ։

Դասախոսություններով են հանդես եկել ռուսաստանցի հայտնի լրագրողներ, հաղորդավարներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ «ՌԲԿ» հեռուստաընկերության վառելիքաէներգետիկ համալիր/արդյունաբերություն բաժնի խմբագիր Տիմոֆեյ Ձյադկոն, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, Միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, «Կոմերսանտ» թերթի առաջատար հարցազրուցավար Վլադիմիր Վյաչեսլավովիչ Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաալիքի, այնուհետև՝  ՌԲԿ-ի թղթակից Ալեքսանդր Ատասունցևը, նաև՝ քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:

LIL_1002.JPG (151 KB)

Տնտեսագիտության հիմունքները դասընթացի շրջանակում լրագրողներին ներկայացարել է ՀԷՑ Էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն, Համաշխարհային բանկի անկախ խորհրդատու Արմեն Արշակյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում տնտեսական լրագրությունը զարգանալու տեղ շատ ունի, մինչդեռ արտերկրում այդ ոլորտը լուրջ հաջողությունների է հասել։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝  ինքն էլ չէր սպասում, որ վարպետության դասերը նման հետաքրքրություն կառաջացնեն լրագրողների շրջանում։ Սողոմոնյանին հատկապես ոգեւորել է ստացած գիտելիքները գործի վերածելու՝ մասնակիցների ցանկությունը։

«Սա այն արդյունքն էր, որին ես չեմ էլ սպասել, անկեղծ ասած, ինձ թվում էր՝ պարզապես փորձի փոխանակում կլինի եւ ընդամենը մի հնարավորություն է նոր գիտելիքներ ստանալու, բայց բոլորովին այլ՝ շատ ավելի բարձր արդյունք ենք ստացել, ինչից մասնագիտական առումով երջանիկ եմ»,– ասաց նա։

Դասընթացի հաջող արդյունքները հաշվի առնելով՝ Սողոմոնյան չի բացառում, որ առաջիկայում փորձի փոխանակման այլ նախաձեռնություններ լինեն, իսկ արտասահմանցի հեղինակավոր մասնագետների թիվն ընդլայնվի, ու նրանց հետ համագործակցությունը մշտական դառնա։

LIL_2877.JPG (124 KB)

«Չեմ բացառում, որ գործընկերների հետ ինչ–որ նախագիծ կմտածենք, եւ այն կիրականացնենք՝ հենվելով հենց այն գիտելիքների վրա, որոնցով, կարող ենք արձանագրել, փոխադարձ հարստացրինք միմյանց, ինչից շատ գոհ եմ»,– ասաց նա։

LIL_2685.JPG (155 KB)

LIL_1942.JPG (57 KB)

LIL_1750.JPG (189 KB)

LIL_0992.JPG (166 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ