News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վրաստանում տիրող իրավիճակը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ, սակայն մտահոգիչ է, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ սադրանքների վտանգ կա, նշում են Կրեմլում։

«Սադրանքների վտանգ, անկասկած, կա։ Մենք գիտենք, որ իրավիճակը տրիգեր է հանդիսացել այդ ազգային խռովությունների համար, այս իրավիճակը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրելմլում գնահատում  Վրաստանում ստեղծված իրավիճակը եւ արդյոք համարում են, որ ռիսկեր կան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ կոչեր են հնչում այդ տարածքների վերադարձի մասին։

Վրաստանում օրինագիծը, հավելել է Պեսկովը, հանվել է քննարկումից։ «Բայց միեւնույն ժամանակ տեսնում ենք, որ ինչ-որ մեկի «ձեռքը», էլի, չի կարելի ասել «անտեսանելի ձեռքը», այն տեսանելի է, տեսնում ենք, թե Վրաստանի նախագահը որտեղից է դիմում իր ժողովրդին, այն Վրաստանից չէ, որ դիմում է վրացիներին ու վրացուհիներին,  այլ Ամերիկայից է դիմում, այդ ինչ-որ մեկի «տեսանելի ձեռքը» ջանասիրաբար փորձում է այստեղ կրկին հակառուսական տարր ավելացնել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Եվ հավելել․ «Այո, սա հղի է սադրանքներով, եւ մենք շատ ուշադիր եւ մեծ անհանգստությամբ դրան հետեւում ենք»։

Մարտի 7-ին եւ 8-ին Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ  են անցկացվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ, որի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Մարտի 9-ի առավոտյան իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հետ է կանչել օրինագիծը խորհրդարանից։

Մարտի 7-8-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 133 մարդ։ Մարտի 9-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել։ Հաղորդվում է, որ բողոքի ցույցերի ընթացքում տուժել է մոտ 60 ոստիկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Վրաստանի կառավարության վարչակազմ են ժամանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները
Կոբախիձեն պնդում է, որ վերջին օրերին օտարերկրյա դիվանագետների քննադատական ​​հայտարարությունները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ զուրկ են որևէ փաստարկից և հիմնավորումից
Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների օրենքի» մասին. սա եվրոպական օրենք չէ
Պետության ղեկավարն ընդգծել է, որ այն, ինչ բոլորն արդեն գիտեին, կրկին ասվել է Վրաստանի վարչապետին
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ
Վրաստանի վարչապետը նախագահին թույլ չի տվել այցելել Լիտվա
Որոշումը ստորագրել է վարչապետը․․․
Վրաստանում վերացվում են ընտրություններում կանանց քվոտաները
Օրենսդրական նախաձեռնության նախաձեռնողը ընդդիմադիր «Գիրչի» քաղաքական…
Ամենաշատ