News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանազատումը հնարավոր է սկսել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը Հայաստանի ինքինիշխան տարածքից դուրս գա: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, «Ապագա հայկականը» նախաձեռնության համաժողովին ասաց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը:

«Երբ ես գրում էի քարտեզագրության մասին, գրում էի, թե ինչպես է Ադրբեջանը կեղծել պատմությունը, հայ պատմաբաններից ասում էին՝ դու ժամանակ ես կորցնում, աշխարհում բոլորը գիտեն, որ Ադրբեջանի ասածները կեղծ են: Երբ Հայաստանում ես նստած, գուցե այդպես քեզ թվա, բայց երբ գնում ես արտասահման եւ տեսնում ես գրադարանում դրված՝ Ադրբեջանը որպես 3 հազար տարվա պատմություն ունեցող կեղծ գրքեր: Եվ դա աստիճանաբար դառնում է իրականություն: Ադրբեջանն այնքան է կեղծելու, որ ի վերջո իրականություն կդառնա ժողովուրդների համար»,- նշեց Ռուբեն Գալիչյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փողով գնում է պատմություն եւ աշխարհագրություն, եւ դա անելու է միշտ. «Մենք մինչեւ օտարերկրյա արբանյակային հեռուստացույցերով այդ փաստաթղթերը ցույց չտանք, մենք ոչ մեկի ոչինչ չենք համոզի: Արբանյակայինի դեպքում հարցը առանց պետության չի կարող լուծվել»:

Գալիչյանն ընդգծեց, որ սահմանին տեղակայված ԵՄ դիտորդները չգիտեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները. «Չգիտեն՝ որտեղից են ծագում այդ խնդիրները, պարզապես եկել ու գիծն են հսկում, տեսնեն՝ կրակոց կա՞, թե՞ չկա եւ որտեղի՞ց է գալիս»:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացի սկսելուն՝ քարտեզագետն ասաց. «1991 թվականի քարտեզները գոյություն ունեն: Երբ ՀԱՊԿ-ն ասում էր, որ չգիտեն՝ ինչ սահմաններից եւ ով են անկախացել, եթե այդպես է, ապա ԽՍՀՄ-ի ոչ մի երկիր գոյություն չունի: Սահմանազատումը հնարավոր է սկսել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը ՀՀ ինքինիշխան տարածքից դուրս գա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Մեզ դարերով կոտորում են, ո՞նց խաղաղություն ուզենք իրանց հետ. Բագրատաշենի ակցիայի մասնակից
Ես զինվոր էի, Հադրութի հրամանատարը ձին նստեց փախավ, էսօր Նիկոլը տարել ա իրան Արարատում գնդի հրամանատար դրել...
Ամենաշատ