News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի հավաքականը կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը կկայանա Բաքվում՝ սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 10-ը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Ֆեդերացիան ադրբեջանական կողմից հավաքականի մասնակցության անվտանգության երաշխիքներ է ստացել։

Առաջնությանը կմասնակցեն ութ հայ մարզիկներ՝ Հովհաննես Դանիելյանը՝ 49 կգ քաշային կարգում, Հովհաննես Բոչկովը՝ 56 կգ քաշային կարգում, Վլադիմիր Սարուխանյանը՝ 60 կգ քաշային կարգում, Հրաչիկ Ջավախյանը՝ 64 կգ քաշային կարգում, Սամվել Մաթեւոսյանը՝ 69 կգ քաշային կարգում, Անդրանիկ Հակոբյանը՝ 75 կգ քաշային կարգում, Արթուր Խաչատրյանը՝ 81 կգ քաշային կարգում եւ Արմեն Սիմոնյանը՝ 91+ կգ քաշային կարգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ